ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ

Վաղարշյան 12, 7 -րդ հարկ

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Շինարարություն

ընկերության մասին

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է գործունեության շրջանակները: Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Ինժեներական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը բոլոր ներքոնշյալ ուղվածություններով, թե՝ որպես հուսալի մատակարար, թե՝ որպես շինարար: Ընկերությունը մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով՝  Էլեկտրականություն  Ճարտարապետական, տարածքային և ներքին լուսավորություն  Ջուր և կոյուղի  Օդափոխություն  Օդորակում  Ջեռուցում  Շատրվանային համակարգեր Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի արտադրական, հասարարական և բնակելի նշանակության կառույցներում, ինչպիսիք են՝ գործարաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շինություններ, հյուրանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր և այլն (իրականացված աշխատանքների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ www.waelcon.am/works): «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի գործընկերներն են հանդիսանում արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ: Կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ տարածքում հետևյալ ապրանքանիշերի և ընկերությունների բացառիկ ներկայացուցիչ` Clint (Իտալիա), Novair (Իտալիա), NED (Ռուսատանի Դաշնություն), Montair (Իտալիա), LTS Licht (Գերմանիա): Գործընկերներ են հանդիսանում նաև ՝ VBW Engineering (Լեհաստան), Fläkt Woods (Ֆինլանդիա), MDV (Չինաստան), OMS (Սլովակիա), Thorn Lighting (Մեծ Բրիտանիա), Nowodvorski Lighting (Լեհաստան), Forma Lighting (Մեծ Բրիտանիա), JAGO (Իտալիա), SA-RA (Թուրքիա), Teclumen (Իտալիա), Fujitsu General (Ճապոնիա), Griven (Իտալիա), Sylvania (Գերմանիա), Citylux (Իտալիա), Hammer (Չինաստան), Fontana Fountains SA (Հունաստան), LEUCOS (Իտալիա), HP Trend (Չեխիա), Dekon (Չինաստան), Lena Lighting SA (Լեհաստան), Il Fanale Group (Իտալիա), Hitema (Իտալիա), Zonca (Իտալիա), Sime (Իտալիա), Linea Light (Իտալիա), IEK (Ռուսաստան) և այլ ընկերություններ: «ՎԱԵԼԿՈՆ» Ընկերությունը ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նախագծին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

ակտիվ աշխատանքներ