VLV Centre LLC

SHIRAZ13/3

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Էլեկտրոնիկա

ընկերության մասին

Կենցաղային տեխնիկան ուրույն տեղ ունի յուրաքանչյուրի կյանքում: Առօրյայում մենք առնչվում ենք հեռուստացույցի, սառնարանի, լվացքի մեքենայի, սրճեփի և մի շարք այլ իրերի հետ, որոնք ստեղծված են ժամանակակից մարդու կյանքը դյուրին և հարմարավետ դարձնելու համար: Մեր ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» ՍՊ ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ընկերությունների հետ, ինչպիսիք են SAMSUNG, TOSHIBA, SONY, HITACHI, PANASONIC, HISENSE, VIKASS, SIMFER, LG և այլն:<<Վի-Էլ-Վի Սենթր>> ՍՊ ընկերությունը համարվում է Hisense և Simfer ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը,ինպես նաև Sony ընկերության՝պաշտոնական գործընկերը: «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը: Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ ու պրոֆեսիոնալ աշխատանքով: Վաճառող-խորհրդատուները յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերում են առանձնահատուկ մոտեցում: Նրանք պատրաստ են ներկայացնել օր օրի աճող ապրանքատեսականուց յուրաքանչյուրի նկարագրությունն ու առավելությունները՝ օգնելով Ձեզ ճիշտ կողմնորոշվել և գտնել անհրաժեշտ ապրանքը, կարևորելով Ձեր իսկ պահանջներն ու հնարավորությունները: Ընկերությանը հաջողվել է ձեռք բերել սպառողների վստահությունը՝ շնորհիվ ճիշտ կազմակերպվող աշխատանքի, սպասարկման մշակույթի և գնային ճկուն համակարգի: «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութ-սրահներում ստեղծված են լավագույն պայմանները առաջարկվող տեսականուն ծանոթանալու և հարմարավետ պայմաններում ճիշտ ընտրություն ու արդյունավետ գնուներ կատարելու համար: Ձեր փոքրիկներին նույնպես կգոհացնի գնումներ կատարելու ընթացքը, քանի որ մեզ մոտ առկա է մանուկների համար նախատեսված խաղահրապարակ: «Տեխնիկա բոլորի համար» կարգախոսը «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթրը» որդեգրել է ելնելով սպասարկման ոլորտում երկարամյա փորձից: Ընկերության հաջողության գրավականը հաճախորդներին գոհացնելն է: Այդ նպատակին են ծառայում ընդարձակ սրահները, հարմարավետ սպասասրահները, ինչպես նաև սրճարանը, որոնք ստեղծված է հաճախորդների գնումները հաճելի գործընթաց դարձնելու համար: «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութ-սրահներում լավագույնս լուծված է նաև ապառիկ գնումներ կատարելու խնդիրը: Մենք համագործակցում ենք Հայաստանի գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ: Ապառիկ վաճառքն իրականացվում է տեղում՝ հնարավորություն տալով հաճախորդին կատարել արագ և շահավետ գործարք: Բացի կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայից մեզ մոտ կարող եք գտնել խոհանոցային պարագաների և բարձրակարգ սպասքի լայն տեսականի: Խորհրդատու-վաճառողները կօգնեն կատարել ճիշտ ընտրություն յուրօրինակությամբ և նրբաճաշակությամբ աչքի ընկնող սպասքի մեծ տեսականուց: «ՎԻ-ԷԼ-ՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութին կից գործում է նաև մասնագիտացված սերվիս-կենտրոն: Բացի վաճառքից մենք իրականացնում ենք նաև վաճառված ապրանքների սպասարկման աշխատանքներ, ինչպես երաշխիքային ժամկետի մեջ գտնվող, այնպես էլ ժամկետն անց տեխնիկայի համար: Մեզ մոտ Դուք կգտնեք այն ամենը, ինչը կարող է հարմարավետ դարձնել Ձեր բնակարանն ու ջերմություն հաղորդել դրան:

ակտիվ աշխատանքներ