ոլորտ`
Ռեստորան, Բար, Կաֆե
Յարդ ռեստորանը բացվելու է 2018թ. մայիսի 1-ին: Ռեստորանը Երևանի փոքր կենտրոնում է. Տերյան, Իսահակյան և Կորյուն փողոցների միջև գտնվող բակային տարածքում: Նախորդ դարի կեսերին ռեստորանի տարածքում գործել է Երևանի առաջին հացի փռերից մեկը, որի շինությունը կառուցվել է Թամանյանական նախագծով: Ռեստորանի ճաշացանկում կլինեն հայկական ազգային բարձրակարգ ճաշատեսակներ՝ միախառնված եվրոպական խոհանոցի լավագույն ընտրանու հետ: Հյուրերը կճաշեն ոչ միայն լիովին վերականգնված ու յուրահատուկ ձևով վերանորոգված հնամյա շինության ներսում, այլև դրան պատկանող բակային այգում: