ոլորտ`
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ գործում է 2017թ. սեպտեմբերից: Օպերատորը ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա սպասարկում է Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը, որը միտված է արմատապես բարեփոխել ազգային առողջապահության ոլորտը՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով, ինչը բուժհաստատություններին հնարավորություն կտա մատուցել բարձրորակ, անվտանգ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություններ: Օպերատորն գործառույթները ներառում են էլեկտրոնային առողջապահության համակարգի պահպանումը, սպասարկումը, զարգացումը և բարելավումը, ինչպես նաև համակարգից օգտվող մասնագետների սպասարկումը և ուսուցումը։