1 ակտիվ աշխատանքներ
ոլորտ`
Ռեստորան, Բար, Կաֆե
ընկերության մասին
«Կարաս» սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին Հայաստանում և այսօր հանդիսանում է երկրի խոշորագույն ընկերություններից մեկը՝ ունենալով 16 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև մասնաճյուղեր Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում։
2017 թվականին «Կարաս» սննդի ցանցը հաջողությամբ մուտք գործեց ամերիկյան շուկա՝ բացելով իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում, որտեղ առաջարկում է բազմազան ուտեստներ՝ ներառյալ հայկական խոհանոցի սիրված ճաշատեսակները և բարձրորակ սպասարկում։ Ավելի ուշ՝ 2021 թվականին, «Կարաս» սննդի ցանցը բացեց իր երկրորդ մասնաճյուղը Նորթ Հոլիվուդում՝ նոր կոնցեպտով, ներկայանալով նաև որպես արագ սննդի կետ։
Հիմնադրման առաջին իսկ օրվանից «Կարաս» սննդի ցանցը որդեգրել է հայրենիքի կողքին լինելու առաքելությունը և պարբերաբար իրականացնում է ազգանվեր ծրագրեր՝ աջակցելով տարբեր բարեգործական նախաձեռնություններին։
«Կարաս» սննդի ցանցն ունի ոլորտում իր կայուն դերն ու հստակ առաքելությունը՝
Հասանելիություն – լինել հասանելի բոլորի համար։
Զարգացում – քայլել ժամանակակից միտումներին համընթաց՝ արդիական շուկայում։
Հուսալիություն – ընկերությունը առաջնահերթություն է տալիս կայունության ապահովմանը, ինչը նրան դարձնում է հուսալի թե՛ աշխատակազմի, թե՛ սպառողների, և թե՛ գործընկերների համար։