Էյ-Էն Աուդիտ ՓԲԸ

Գյուլբենկյան 30/3

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Հաշվապահություն, աուդիտ

ընկերության մասին

"Էյ-Էն Աուդիտ " փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին և աուդիտի, հաշվապահական հաշվառման, հարկերի և խորհրդատվության գծով ծառայություններ է մատուցում՝ շահելով հասարակության վստահությունը և ստեղծելով արժեքներ մեր հաճախորդների և այլ շահառուների համար: Ընկերությունը սկզբնապես հիմնադրվել է որպես "Արշիար"ՍՊԸ, որը 2004 թ.-ին վերակազմակերպվել է " Էյ-Էն Քոնսալթ" ՓԲԸ-ի և հիմնադրման պահից զբաղվել է խորհրդատվական և հաշվապահական ծառայությունների մատուցմամբ: Ընկերության բաժնետերերը ոլորտում հայտնի, բազմափորձ և գիտակ մասնագետներ են, որոնք եղել են ՀՀ-ում 1998 թ.-ից սկիզբ առած հաշվապահական հաշվառման և աուդիտի բարեփոխումների անմիջական նախաձեռնողներից և իրականացնողներից։ Իրենց կողմից ներդրված փորձն ու գիտելիքները նպաստեցին նրան, որ 2010 թ. Ընկերությունը հասունացավ նաև որպես աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերություն, նույն թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացավ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա և վերանվանվեց որպես "Էյ-Էն Աուդիտ" ՓԲԸ: Ընկերությունն այժմ արդեն համալրված է 18 բարձրակարգ մասնագետներով, որոնցից 6-ն ունեն աուդիտորի մասնագիտական որակավորման վկայական, իսկ 2-ը՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված տարբեր կարգի որակավորման վկայականներ, որոնք ձևավորում են Ընկերության մասնագիտական կորիզը, ինչը թույլ է տալիս մատուցել բարձրորակ ծառայություններ տեղական և միջազգային ընկերությունների համար:

ակտիվ աշխատանքներ