«Գլորիա» Կարի Ֆաբրիկա

Երեւանյան խճուղի 113/1, ք. Վանաձոր, 2001, Հայաստանի Հանրապետություն

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Արտադրական ապ., ծառ.-ներ

ընկերության մասին

«Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977 թվականին: Անցած տարիների ընթացքում ֆաբրիկայում կատարվել է մի քանի տեխնիկական վերազինում, վերջինը 2018 թվականին: ​Եվ հիմա «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրամասերը համալրված են JUKI, PFAFF և այլ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիրմաների կարի ժամանակակից մեքենաներով և սարքավորումներով: Շնորհիվ ֆաբրիկայում աշխատող արհեստավարժ աշխատողների, աշխատանքի կազմակերպման ժամանակակից մեթոդների և բարձր որակի կարի մեքենաների՝ մեր ֆաբրիկիան կարող է արտադրել ցանկացած բարդության ժամանակակից և Եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք: «Գլորիա»-ն ունի 2 մասնաճյուղ, որտեղ աշխատում են 2500 աշխատողներ: Մեր 2 մասնաճյուղերում միասին ամսեկան արտադրվում է 150,000 հատ տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ: Մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատակիցների աշխատանքային և սոցալական լավ պայմաններ ապահովմանը: ​Մեր ֆաբրիկան հետևում է ETI-Ethnical Trading Initiative (Էթիկական առևտրի նախաձեռնություն) պահանջներին: ​Ամեն տարի մեր ֆաբրիկայում անցկացվում են աուդիտորական ստուգումներ համաշխարհային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերություններ կողմից (Intertek, TÜV Rheinland և այլն), կից ներքևում կարող եք տեսնել ստուգման հաշվետվությունները՝ BSCI-Business Social Compliance Initiative (Բիզնեսի սոցիալ համապատասխանության նախաձեռնություն) ​ETI-Ethnical Trading Initiative (Էթիկական առեւտրի նախաձեռնություն) ​ISO 9001 սերտիֆիկատ

ակտիվ աշխատանքներ