pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գանձապահ / Կամո մ/ճ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Գավառ

Վերջնաժամկետ`

27/09/2022

Աշխատավարձ`

Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Մասնաճյուղի սպասարկման բաժնի մասնագետների գործունեության անընդհատության համար դրամարկղերի անխափան աշխատանքի ապահովում,  դրամական միջոցների ամրացման և ինկասացիայի ժամանակին կատարում, դրամարկղի մնացորդների` Բանկի կողմից հաստատված սահմանաչափերի համաձայն ապահովում և դրանց նկատմամբ հսկողություն Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
Սպասարկող մասնագետներին չեկային գրքույկներով և խիստ հաշվառման բլանկներով ապահովում,
Սպասարկող մասնագետների համար սահմանված չափաքանակը գերազանցող գումարների ընդունում և փաթեթավորում,
Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան գործառնական օրվա վերջում մասնաճյուղի դրամարկղի ստուգում, վերջնական մնացորդի դուրս բերում, դրամապահոցի պատշաճ ձևով հանձնում պահպանության մարմիններին,
Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներից և հաճախորդներից տարբեր տեսակի արժեքների ի պահ ընդունում և հետ հանձնում,
Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան դրամական միջոցների տրամադրման և արտարժույթի կանխիկ առքուվաճառքի իրականացում` աշխատողների կողմից սահմանաչափը գերազանցելու դեպքում,
Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ԱԳՄ գանձման սարքերի լիցքավորման աշխատանքների կազմակերպում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով,
Փաստաթղթերի ձևավորում և արխիվացում,
Գլխավոր դրամապահոցի նկատմամբ հսկողություն:

Требования
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (3 և ավելի տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում) կամ միջնակարգ կրթություն ("Արդշինբանկ" ՓԲԸ 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայության դեպքում), բարձրագույն կրթությունը նախընտրելի է, 
Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ   հաճախորդների սպասարկման (ներառյալ կանխիկ դրամով և արտարժույթով գործառնությունների իրականացման) ոլորտում, գանձապահի փորձը նախընտրելի է,
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, ՀՀ ԿԲ կանոնակարգ 9-ի գերազանց իմացություն. ՀՀ արժույթի և արտարժույթի ճանաչում, գործարար էթիկայի կանոնների իմացություն,
MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն: 
Описание вакансии
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Գանձապահ – Կամո մասնաճյուղ
ԴՐՈՒՅՔ                                          Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Գավառ
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ կամ Մարտունի մասնաճյուղ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Կամո-Գանձապահ, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Սեպտեմբերի 27-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվապահ
Derjava-S
Լրիվ դրույք
26/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ / ք. Տաշիր
Yeremyan Projects
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Accountant
Errand HR Agency
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տնտեսագետ
Garage Masters' Mall
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար
Բակլաչոֆֆ ՍՊԸ
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ