pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գործառնական համակարգերի ադմինիստրատոր

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

03/01/2023

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Տեղեկատվական Տեխնոլոգիա

Աշխատանքային պարտականությունները

Բանկի Համակարգում աշխատակիցների համար «hամակարգի օգտագործողի» բացում, հասանելիությունների և աշխատանքային իրավասությունների կարգավորում,
նոր աշխատանքային կայանների վրա համակարգի սարքինացում և կարգաբերում,
աշխատակայանների վրա համակարգի անհրաժեշտ մոդուլների, տեղեկատուների սարքինացում ու կարգաբերում` աշխատանքների ավտոմատացման նպատակով,
համակարգում փաստաթղթերի, ձևանմուշների էլեկտրոնային շրջանառության վրա ազդող պարամետրերի ղեկավարում, MS Word ու MS Excel ծրագրեր արտահանվող ֆայլերի ձևավորում և կարգավորում,
ՕԼԱՊ ենթահամակարգի բանաձևերի և տվյալների ղեկավարում,
համակարգի շահագործման և սպասարկման հետ կապված խնդիրների բացահայտում և առաջարկությունների ներկայացում,
հիմնական սերվերի վրա համակարգի ընթացիկ տարբերակի պարբերական թարմացումների, ծրագրային սկրիպտերի սարքինացում,
համակարգի պահուստային սերվերի փորձարկում` տեխնիկական և ծրագրային պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով,
աշխատակիցների ուսուցում և մշտական խորհրդատվության տրամադրում` համակարգում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ:

Պահանջվող որակավորումներ
բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
2+ տարվա աշխատանքային փորձ բանկում` որպես գործառնական համակարգերի ադմինիստրատոր,
MS Office գերազանց իմացություն,
ՀԾ Բանկ ծրագրի լավ իմացություն,
միջանձնային և թիմային զարգացած հմտություններ, 
գործնական ճկուն մտածելակերպ,
նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
հայերենի և անգլերենի լավ իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Գործառնական համակարգերի ադմինիստրատոր
Եթե դու․
ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
ունես պատասխանատվության բարձր զգացում,
Ապա մենք սպասում ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

1. առողջության ապահովագրություն,
2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական      ծառայությունների զեղչեր,
3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5. ազատ օրեր,
6. ընդմիջման հարմարավետ գոտի,     
7. նորաոճ dress code, 
8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,      
10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր, 
11. անգլերենի ուսուցում Evocabank-ում:

Աշխատանքի վայր` Գլխամասային գրասենյակ, Գործառնական համակարգերի բաժին
Դիմելու ընթացակարգը
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV)    [email protected]   էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով  «Գործառնական համակարգերի ադմինիստրատոր»:  Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.