
X-Group
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
31/03/2023
Աշխատավարձ`
N/A
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
-Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և հաշվետարության վարում,
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում ,
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, Ազգային վիճակագրական ծառայություն, ինչպես նաև՝ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ անհրաժեշտության
- Ընկերության ծախսերի վերահսկում,
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն,
- Ընկերության եկամուտների մուտքագրման վերահսկում ,
- Բանկային հաշիվների կառավարում,
- Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
- Հաշվապահության բաժնի ղեկավարում,
- Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
- Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
- Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն
- Ընկերության կողմից կնքվող պայմանագրերի ֆինանսական մասի ուսումնասիրություն,
- Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում,
- Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում,
-Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
- Առնվազն 5 տարվա գլխավոր հաշվապահի փորձառություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- MS Office փաթեթի լավ իմացություն, համակարգչային հաշվապահական ծրագրերի ներդրման և շահագործման փորձառությունը ցանկալի է,
- 1C հաշվապահական ծրագրի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատելու հմտություն,
- ՖՀՄՍ, հարկային հաշվառման և ֆինանսական կանոնակարգերի գերազանց իմացություն,
- Հավաստագրված հաշվապահի որակավորումը պարտադիր է,
- Կազմակերպչական և արդյունավետ հաղորդակցության հմտություններով թիմային աշխատող, կառավարչական հմտություններ,
- Լարված իրավիճակներում անկախ և արդյունավետ աշխատելու ունակություն
Դիմելու համար ինքնակենսագրությունը/լուսանկարով/ կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեով:
Հեռ․ 091 40-37-35
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է: