Ardshinbank CJSC
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
05/10/2024
Աշխատավարձ`
N/A
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Մարդկային Ռեսուրսներ, Կադրեր
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Անձնակազմի զարգացման պատասխանատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
-Անձնակազմի զարգացման (ուսուցում, վերապատրաստում) կարիքների բացահայտում: Զարգացման տարեկան ծրագրի և բյուջեի կազմում
-Անձնակազմի ներքին և արտաքին ռեսուրսների հաշվին զարգացման միջոցառումների կազմակերպում և իրականացում, արդյունավետության գնահատում
-Զարգացման միջոցառումներ իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների և անհատ դասընթացավարների բացահայտում և համագործակցում
-Այլ ստորաբաժանումների հետ համատեղ ուսումնական նյութերի և թեստերի պատրաստում, հավաքագրման գրավոր փուլում օգտագործվող թեստերի և գրավոր առաջադրանքների մշակում
-Նոր աշխատողների ադապտացմանն ուղղված դասընթացների մշակում և իրականացում
-Նախաորակավորման ծրագրի մշակում և համակարգում, մասնակիցների գնահատման կազմակերպում
-Բանկում պրակտիկա անցնող ուսանողների հետ աշխատանքների իրականացում
-Ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում, -Աշխատակիցների գնահատման ապահովում:
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։
* Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
* Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
* Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: