pagebg
Ֆինանսական խորհրդատու-Կոտայք մասնաճյուղ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Աբովյան

Վերջնաժամկետ`

27/10/2024

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում և փակում,
  • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
  • Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
  • Հաճախորդների տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
  • Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
  • Ոսկու գրավով ապահովված վարկերի վերաբերյալ հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում, փաստաթղթերի ընդունում և ստուգում,
  • VIP հաճախորդների անհատական սպասարկման իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով:

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Ունես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
  • Ունես MS Օffice, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Ունես հայերեն գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
  • Ունես բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, շնորհանդեսների կազմակերպման հմտություններ, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/finansakan-khorhrdatowkotayk-masnachyowgh-4?source_id=other-199

 Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կորպորատիվ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման ուղղության վերլուծաբան (ՓՄՁ ուղղվածությամբ)
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
24/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման ուղղության ավագ վերլուծաբան (ՓՄՁ ուղղվածությամբ)
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
24/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտ մենեջեր / համակարգող
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
03/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Սպասարկող մասնագետ/Վանաձոր Զանգերի Կենտրոնում
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
21/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման ուղղության ռիսկ-մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
21/11/2024
ԴԻՏԵԼ