pagebg
Վարորդ-էքսպեդիտոր

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/10/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Կատեգորիա`

Առաքում, բեռնափոխադրում

Նախընտրելի տարիք`

30 - 50

Աշխատանքային պարտականությունները

-Իրականացնել ուղերթեր դեպի ՌԴ և Վրաստանի Հանրապետություն՝ բեռների տեղափոխման նպատակով։

-Ապահովել ապրանքների անվտանգ և ժամանակին մատակարարումը։

Պահանջվող որակավորումներ

-Վարորդական իրավունքի առկայություն՝ E կարգ,

-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես վարորդ։

-Ռուսերեն լեզվի իմացություն,

-Աշխատանքում ճկունություն։

Աշխատանքի նկարագրությունը
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում 25-55 տարեկան վարորդ-էքսպեդիտորների։
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«Արաքս» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը խորհրդային միության տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ» թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ ներգրավվեց «X-Group» (www.xgroup.am) կոնցեռնում: Հսկայական աշխատանք է տարվել արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար: Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք: Արտադրական հզորությունը թույլ է տալիս թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից մինչև բրոյլերի մորթը և վաճառքը, ինչպես նաև ձվի արտադրությունը: Բրոյլերի մայրական թռչունը պահվում է գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլերի թռչուններից առանձին: Ֆաբրիկայում գործում է վերջերս ձեռք բերված հոլանդական ինկուբատորային գերհագեցած սարքավորումը: Թռչնաֆաբրիկայում բրոյլեր թռչունների մորթը իրականացվում է գերմանական հոսքագծի շնորհիվ` 3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն: Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը : Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների ` արտադրության տարբեր ոլորտներում` կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս, նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում: Պատահական չէ, որ 2003 թ-ին Մոսկվայում անցկացվող երկրորդ միջազգային թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացել հուշամեդալը: Այսօր «Արաքս» թռչնաֆաբրիկան բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/ անդամ, ինչպես նաև հավի մսից կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գերմանական սարքավորումների միջոցով: «Արաքս» թռչնաֆաբրիկան համագործակցում է արտասահմանյան և տեղական շատ կազմակերպությունների հետ` ձեռքբերելով կերի հումք, կերի հավելումներ և տարբեր սարքավորումներ: «Արաքս» թռչնաֆաբրիկան իր արտադրանքը իրացնում է Հայաստանի ամբողջ տարածքով: Աշխատանքներ են իրականացվում, որպեսզի արտադրանքը արտահանվի նաև հարևան Վրաստանի հանրապետություն: «Արաքս» թռչնաֆաբրիկայի կարգախոսն է` «Առողջ սնունդ` առողջ ապագա»:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Լոգիստ/Դիսպետչեր/օպերատոր
Spayka LLC
Լրիվ դրույք
20/10/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Վարորդ առաքիչ
Yeremyan Projects
Լրիվ դրույք
12/10/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Դիսպետչեր
Global Logistics LLC
Լրիվ դրույք
06/10/2022
ԴԻՏԵԼ