pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

16/10/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի մասնագետ 
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Ք. Երևան 

Աշխատանքային պարտականությունները

Արժութային միջբանկային առքուվաճառքի, կանխիկ-անկախիկ, միջբանկային վարկային և ավանդային պայմանագրերի հաշվառում և վարում, ձևակերպումների իրականացում,
Արժեթղթերի ձեռքբերման և վաճառքի, ռեպո համաձայանագրերի անհրաժեշտ ձևակերպումների իրականացում և պայմանագրերի վարում,
Ածանցյալ գործիքների (սվոփ, սփոթ, ֆյուչերս, ֆորվարդ) կիրառմամբ պայմանավորված ձևակերպումների իրականացում, պայմանագրերի  հաշվառում և վարում,
Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում հաշվառվող արժեթղթերի պահառության ծառայությունների իրականացում,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
Արժեթղթերի ռեեստրի վարման միջնորդավորման ծառայությունների իրականացում, արժեթղթերի կենտրոնացված հաշվառման համակարգով (DEPEND) կատարվող  գործառնությունների իրականացում:

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը  նախընտրելի է),
Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է գանձապետական գործառնությունների ձևակերպումների ուղղվածությամբ),
MS Office-ի, LSBank-ի լավ իմացություն, 
Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
Բանկային ոլորտի վճարահաշվարկային գործառնությունները կարգավորող օրենսդրության լավ իմացություն:

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected]  , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Գանձապետական գործառնությունների ձևակերպման բաժնի մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. հոկտեմբերի 16-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվետար
Gulf Armenia
Լրիվ դրույք
24/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար
Ավանտա նորարարական բժշկության կենտրոն
Լրիվ դրույք
18/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
1C օպերատոր Էրեբունիում (տղա)
Yeremyan Group
Լրիվ դրույք
17/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Խնդրահարույց վարկերի մասնագետ
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Շրջիկ վարկային մասնագետ
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/04/2026
ԴԻՏԵԼ