pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Արտահանման Մենեջեր

PROFAL LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

11/12/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքի նկարագրությունը

ՊրոֆԱլ ՍՊԸ-ն փնտրում է փորձառու մասնագետ, ընկերության Արտահանման մենեջերի հաստիքը համալրելու նպատակով։


Աշխատանքային պարտականությունները

-Արտասահմանյան նոր շուկաների փնտրում, բանակցությունների վարում և վաճառքի իրականացում

-Արտասահմանյան վաճառակետերի և դիստրիբյուտորների հետ աշխատանքի կազմակերպում

-Էլ. Փոստով պատվերների ձևավորում, նամակագրության վարում

-Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմում, պայմանագրերի կնքում

Պահանջվող որակավորումներ

-Բարձրագույն կրթություն

-Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

-Համակարգչային գիտելիքներ

-Նվազագույնը 3 տարվաաշխատանքային փորձ

-Գործարար նամակագրություն վարելու հմտություններ

-Գործուղման մեկնելու պատրաստակամություն

 -Գրագետ խոսք, գերազանց հաղորդակցության և բանակցային հմտություններ

-Ճկունություն և վճռականություն աշխատանքում

-Վերլուծություններ կատարելու ունակություն

-Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։

Դիմելու ընթացակարգը

Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել  [email protected]   էլ.հասցեին՝  նամակի թեմայի դաշտում նշելով «Արտահանման մենեջեր»:  Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Շուրջ քսաներկու տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Խորհրդատու-Վաճառողուհի
Mary Parfume
Լրիվ դրույք
07/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Բենզալցակայանի ադմինիստրատոր (ք․ Արմավիր)
Gulf Armenia
Լրիվ դրույք
04/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Խորհրդատու-վաճառողուհի (Կենտրոն)
HERMITAGE
Լրիվ դրույք
02/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Շուկայի զարգացման և վաճառքի մենեջեր
ՌՌՌ հանքային ջրերի գործարան ՓԲԸ
Լրիվ դրույք
01/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
B2B Վաճառքի մենեջեր (Լոգիստիկայի ոլորտում)
Errand HR Agency
Լրիվ դրույք
27/04/2026
ԴԻՏԵԼ