pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մարքեթինգի և վաճառքների բաժնի ղեկավար

Jan Armenia Tours

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

29/10/2022

Աշխատավարձ`

Սկսած 250,000 ՀՀ Դրամից , (կախված փորձից)

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Գովազդ,Մարկետինգ, PR

Նախընտրելի տարիք`

25 - 40

Աշխատանքային պարտականությունները

Ուսումնասիրել շուկան և ձեռք բերել նոր գործընկերներ
Խթանել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների վաճառքը
Հանդիպել հավանական գործընկերների հետ, առաջարկել ծառայություններ և կնքել պայմանագրեր
Պահպանել հին գործընկերների լոյալությունը
Գործընկեր կազմակերպություններում ապահովել ծառայությունների ներկայացվածությունը և առաջարկել նոր ծառայություններ
Ներգրավել նոր հաճախորդներ
Մշակել մարքեթինգային ռազմավարություն և հետևել դրա իրականացմանը
Հետևել վաճառակետերում ծառայությունների ներկայացվածությանը առկայությանը և մատուցման որակին
Իրականացնել առցանց հետազոտություններ և հաստատել համագործակցություններ՝ հեռախոսազանգերի և նամակագրության միջոցով

Պահանջվող որակավորումներ
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում, զբոսաշրջության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Բարձրագույն կրթություն
Հաղորդակցման հմտություններ
Պատասխանատվության բարձր զգացում
Համակարգչային գիտելիքներ, տեղեկատվական գրագիտություն
Վարորդական իրավունքը և ավտոմեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Ժամանակի կառավարման ունակություն
Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
Թիմում աշխատելու ունակություն
Աշխատանքի նկարագրությունը

Եթե Ձեզ հետաքրքրում է զբոսաշրջության և IT ոլորտը, ապա միացե՛ք մեր թիմին:

Մենք փնտրում ենք մարքեթինգի և վաճառքների բաժնի ղեկավար՝  «Jan Armenia Tours & Travel», «Yerevan Card» և «Bid For Trip» զբոսաշրջային ծրագրերի զարգացման համար:

Դիմելու ընթացակարգը
Դիմելու համար ուղարկեք Ձեր լուսանկարով ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի տողում նշելով հաստիքի անունը, կամ զանգահարեք՝ +374 44 60-40-80 հեռ. համարին:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

«Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելը» Հայաստանում գործող զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը, առաջարկելով բարձր որակ և մատչելի գներ, ապահովում է հաճախորդների 99% բավարարվածության մակարդակ: Մենք կազմակերպում ենք մշակութային, կրոնական և գաստրոնոմիական ամենօրյա խմբային, անհատական էքսկուրսիաներ, բազմօրյա փաթեթներ, գիշերակաց, տեղափոխումներ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում: Կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություն է կորպորատիվ միջոցառումների կազմակերպումը: Մենք մեծ փորձ ունենք բիզնես-ճանապարհորդությունների (հանդիպումներ, կոնֆերանսներ) կազմակերպման ոլորտում: Գործունեության 5 տարիների ընթացքում «Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելը» էքսկուրսիաներին առնչվող բազմաթիվ նորարարական գաղափարներ է կյանքի կոչել, ստեղծել է լավագույն զբոսաշրջային երթուղիները և ուղղորդել այնպիսի վայրեր, որոնք հայտնի են միայն տեղացիներին: Մեր կողմից առաջարկվող էքսկուրսիաների և ծառայությունների բազմազանության շնորհիվ մենք դասվում ենք տարածաշրջանի լավագույն զբոսաշրջային կազմակերպությունների շարքում: