
PROFAL LLC
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
11/12/2022
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Վաճառք
-Ղեկավարում է ընկերության արտադրանքի իրացման գործընթացը ՀՀ տարածքում, մշակում գնային և զեղչային քաղաքականությունը -Կազմակերպում և վերահսկում է վաճառքի մենեջերների աշխատանքը -Համակարգում է արտադրանքի իրացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը -Կազմակերպում է գնորդների բազայի վարման, վերլուծման և համակարգան աշխատաքները -Վերահսկում է գնորդների դեբիտորական և կրեդիտորական պարտքերը -Զարգացման բաժնի հետ համատեղ կազմակերպում է թիմի մենեջերների ուսուցումը -Մասնակցում է ցուցահանդեսների կազմակերպմանը և անցկացմանը -Գնորդների հետ լուծում է արտադրանքի գովազդի հետ կապված հարցերը, տրամադրում էանհրաժեշտ փաստաթղթեր
-Բարձրագույն կրթություն
-Համապատասխան աշխատանքային փորձ՝ 3 և ավել տարի
-Պահանջվող օրենսդրության իմացություն
-Համակարգչային գրագիտություն
-Հայերենի, Ռուսերենի իմացություն, ցանկալի է նաև անգլերենի իմացություն
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Արդեն քսան տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք: