pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ֆինանսական խորհրդատու- Սարդարապատ մ/ճ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Արմավիր

Վերջնաժամկետ`

27/11/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում,
  • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
  • Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
  • Հաճախորդների տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների  մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
  • Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
  • Ոսկու գրավով ապահովված վարկերի վերաբերյալ հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում, փաստաթղթերի ընդունում և ստուգում,
  • VIP հաճախորդների անհատական սպասարկման իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, շնորհանդեսների կազմակերպման հմտություններ, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ֆինանսական խորհրդատու – Սարդարապատ մասնաճյուղ 
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ գ. Արմավիր  

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ֆինանսական Խորհրդատու – Սարդարապատ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Նոյեմբերի 27-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գլխավոր Մասնագետ
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
09/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Տեխնիկական սպասարկման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
09/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Հիփոթեքային վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
06/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ հաճախորդների մշտադիտարկման բաժնի վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/12/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Մանրածախ խնդրահարույց վարկերի վերակառուցման ուղղության Ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
12/12/2022
ԴԻՏԵԼ