pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Հաճախորդների սպասարկման բաժնի պետ -Սարդարապատ մ/ճ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Արմավիր

Վերջնաժամկետ`

12/03/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բաժնի գործունեության կառավարում, դրա` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանության ապահովում,
  • Հաճախորդների ներգրավման գործընթացի կազմակերպում,
  • Բաժնի աշխատակիցների միջև աշխատանքների բաշխում, բաժնի աշխատակիցների աշխատատեղի նկարագրերով նախատեսված գործառույթների պատշաճ կատարման և Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողություն,
  • Մասնաճյուղում իրականացվող բանկային գործարքների, հաճախորդների կողմից իրականացվող դրամարկղային և վճարային փաստաթղթերի կատարման հսկում, վճարային համակարգերով դրամական փոխանցումների վերաբերյալ հաշվետվությունների ձևավորում և ստուգում` Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Հաճախորդների վերաբերյալ` ԱԲՀ մուտքագրված տվյալների` թղթային կրիչներին համապատասխանության ստուգում, Բանկ-հաճախորդ համակարգի սպասարկում, ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան` վարկային փաթեթների ճշտության ստուգում,
  • Բանկում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող ներքին իրավական ակտերի համաձայն Բանկի ներքին դիտարկումների կենտրոնի հետ աշխատանքների կոորդինացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մասնակցություն դրամապահոցի բացման և փակման աշխատանքներին,
  • Բանկի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների հետ համապատասխան պահանջվող տեղեկատվության տրամադրման հետ կապված աշխատանքների կազմակերպում,
  • Մասնաճյուղում գտնվող փաստաթղթերի նախնական պահպանության ապահովում և կենտրոնական արխիվին փոխանցման ենթակա փաստաթղթերի գործընթացի կազմակերպում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջների,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով հաշիվների բացման և սպասարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում, անկանխիկ գործարքների փաստաթղթերի ստուգում, գործարքների հաստատում սահմանված լիմիտների շրջանակներում:

Требования
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է), 
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է բանկային համակարգի բեք օֆիսային և հաճախորդների սպասարկման ուղղվածությամբ) ոլորտում, 
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների սպասարկման հմտություններ,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն, MS Office, LSoft: 
Описание вакансии
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման բաժնի պետ գ. Արմավիրում։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Մրցակցային աշխատավարձ,

Աշխատավարձի տարեկան վերանայում,

Մասնագիտական աճի հնարավորություն,

Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,

Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

Բժշկական ապահովագրություն:


Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝  Սարդարապատ մասնաճյուղ - Հաճախորդների սպասարկման բաժնի պետ ։

Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Մարտի 12-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մսին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Online վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տեղեկատու
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ/հաշվապահ
Andaco LLC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Պարտքերի վերահսկման մասնագետ
Premium Machinery Armenia
Լրիվ դրույք
01/08/2025
ԴԻՏԵԼ