page_bg
Քարտային պրոդուկտների թվայնացման մասնագետ

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/06/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն  փնտրում է Քարտերի և քարտային պրոդուկտների թվայնացման մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկի քարտային պրոդուկտների թվային զարգացման, նորարարական լուծումների ներդրման և քարտային գործընթացների թվայնացման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • Մշակել և զարգացնել բանկի քարտային պրոդուկտների թվային լուծումները,
  • Իրականացնել քարտային ծառայությունների և գործընթացների թվայնացում,
  • Ուսումնասիրել ՀՀ բանկային համակարգում և միջազգային շուկաներում կիրառվող քարտային պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները,
  • Մասնակցել քարտային պրոդուկտների ինտեգրման և համակարգերի ներդրման գործընթացներին,
  • Ներկայացնել առաջարկներ նոր քարտային պրոդուկտների ստեղծման կամ գործող պրոդուկտների զարգացման վերաբերյալ,
  • Համագործակցել բիզնես, տեխնիկական և գործընկեր կազմակերպությունների հետ,
  • Մասնակցել քարտային պրոդուկտների թեստավորման և բարելավման գործընթացներին:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն բարձր տեխնոլոգիաների կամ ֆինանսական ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ քարտային պրոդուկտների զարգացման/թվայնացման ոլորտում,
  • Նորագույն թվային տեխնոլոգիաների իմացություն, պրոդուկտների կառավարման ծրագրի իմացություն,
  • PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Պրոդուկտի ստեղծման ցիկլի մշակում, գաղափարի ստեղծում, եկամուտի և գնագոյացման գնահատում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ,
  • Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:

Դիմելու ընթացակարգը


Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

Ակտիվ աշխատանքներ