page_bg
ՓՄՁ վարկավորման բաժնի վարկային մասնագետ

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/07/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն փնտրում է ՓՄՁ վարկավորման մասնագետի, ով պատասխանատու է լինելու նոր հաճախորդների ներգրավման և նրանց բիզնես կարիքների բացահայտման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ 

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը:
Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ, 
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • ՓՄՁ հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք, 
  • Խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ, 
  • Հայտերի ընդունում և վերլուծություն, 
  • Վարկային գործի կազմում, վարկային կոմիտեներին վարկի ներկայացում և տրամադրման գործընթացի կառավարում, 
  • Վարկային ընթացիկ պորտֆելի սպասարկում, 
  • Արտաքին գործընկերների հետ համագործակցություն, 
  • Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, 
  • Հաճախորդների վճարումներին հետևում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում, 
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում` որպես ՓՄՁ վարկավորման մասնագետ, 
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն, 
  • ՀԾ-բանկ 4.0 իմացություն, 
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, 
  • Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ, 
  • Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ, 
  • Վերլուծական ճկուն միտք, 
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Դիմելու ընթացակարգը

Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ՓՄՁ վարկավորման բաժնի վարկային մասնագետ»։
Խնդրում ենք հստակ նշել, որ այս թափուր պաշտոնի մասին տեղեկացել եք JobFinder.am կայքից։

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

Ակտիվ աշխատանքներ