page_bg
Գործառնական համակարգերի ադմինիստրատոր

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/07/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն փնտրում է Գործառնական համակարգերի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի բանկում կիրառվող տեղեկատվական և գործառնական համակարգերի անխափան աշխատանքի ապահովման, ադմինիստրավորման և զարգացման համար։ Ինչպես նաև աջակցի բանկի աշխատակիցներին համակարգերի արդյունավետ օգտագործման հարցերում։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը:
Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին,
  • գործուղումներ արտերկիր,
  • հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • ՀԾ-Բանկ 4.0 համակարգի ադմինիստրավորում և անխափան աշխատանքի ապահովում,
  • Համակարգի մոդուլների շահագործում և թարմացումների իրականացում,
  • Օգտվողների գրանցում, հասանելիությունների և իրավասությունների կառավարում,
  • Աշխատակիցների աշխատակայաններում համակարգի մոդուլների տեղադրում և կարգաբերում,
  • Գաղտնաբառերի տրամադրում և վերականգնում՝ ՏՏ անվտանգության բաժնի հետ համատեղ,
  • Հաշվապահական կարգաբերումների իրականացում,
  • Տվյալների արտահանման ձևաչափերի (MS Word, MS Excel, HTML, TXT) կարգավորում,
  • Խնդիրների վերհանում և առաջարկությունների ներկայացում,
  • Աշխատակիցների ուսուցում և շարունակական տեխնիկական աջակցություն:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տեղեկատվական տեխնոլոգիաների, կիրառական մաթեմատիկայի կամ հարակից ոլորտներում),
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՀԾ-Բանկ 4.0 համակարգի ադմինիստրավորման ոլորտում,
  • ՀԾ-Բանկ 4.0 համակարգի կառուցվածքի, մոդուլների և կարգաբերման մեխանիզմների լավ իմացություն,
  • Ընդհանուր ՏՏ խորացված գիտելիքներ (օպերացիոն համակարգեր, ցանցեր, տվյալների բազաներ),
  • Սերվերների և ցանցային ենթակառուցվածքների կառավարման փորձ,
  • Խնդիրների վերլուծման և արագ լուծման հմտություններ,
  • Տվյալների անվտանգության և պահուստավորման գործընթացների իմացություն,
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում և ինքնուրույն աշխատելու կարողություն:

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գործառնական համակարգերի ադմինիստրատոր»։

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

Ակտիվ աշխատանքներ