pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Փրայվիթ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

26/03/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Private հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
  • Պոտենցիալ և առկա Private հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարում,
  • Private հաճախորդների բնութագիր-անձնագրի  վարում  և պարբերաբար թարմացում,
  • Առկա Private հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում Ներքին իրավական ակտերով սահմանված մոնիթորինգների  իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում,
  • Private հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի իրականացում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
  • Անհրաժեշտության դեպքում Private հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո, Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մոնիթորինգի իրականացում,
  • Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելի վերլուծություն, տենդենցների վերլուծություն, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարում, սպասարկում,
  • Ուղղության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, Private հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Private հաճախորդների վերաբերյալ KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի, տեղեկատվության, հիմնադիր և այլ փաստաթղթերի ապահովում և թարմացում,
  • Ուղղության  աշխատանքներին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Private հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում և ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
  

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսական կամ բանկային ոլորտում,
  • MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
  • Հայերեն, ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ),
  • Վաճառքի մեթոդների իմացություն և կիրառում:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Փրայվիթ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:


    • Մրցակցային բարձր աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:
    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝    Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների անհատական մենեջեր ։Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Մարտի 26-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մսին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Հաշվետար (դեբիտորական պարտքերի գծով)
    ARGE Business LLC
    Լրիվ դրույք
    30/05/2025
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Ֆինանսիստ
    Errand HR Agency
    Լրիվ դրույք
    30/05/2025
    ԴԻՏԵԼ