pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ոսկերիչ - Սարդարապատ մ/ճ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Արարատ

Վերջնաժամկետ`

16/02/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Միջնակարգ

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ոսկերիչ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

    • Մրցակցային աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:

    Աշխատանքային պարտականությունները

    • Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում և hետհանձնում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
    • Գնահատման արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում վարկային մասնագետին,
    • Ոսկյա իրերի գրավը պարունակող պարկերի հանձնում դրամարկղ և դրամարկղից դրանց հետընդունում՝ համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
    • Հեռախոսազանգի միջոցով Բանկի պոտենցիալ հաճախորդների ներգրավում և ոսկու վարկերի գծով վարկառուներից վարկի մարման ժամկետների մասին տեղեկատվության ճշգրտում,
    • Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում էական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին:

    Պահանջվող որակավորումներ

    • Միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն (բարձրագույն կրթությունը կամ ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթությունը նախընտրելի է),
    • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ որպես ոսկերիչ (նախընտրելի է    ֆինանսաբանկային ոլորտում), 
    • Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն,
    • Ազնվություն և անաչառություն,
    • Բծախնդրություն,
    • Հայերենի գերազանց և ռուսերենի բավարար իմացություն։

    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Ոսկերիչ- Արարատ մասնաճյուղ։  Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Փետրվարի 5-ըՀարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք

       

    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

    Դիմել օնլայն

    Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

    Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

    Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Մասնաճյուղի պատասխանատու (Իջևան)
    Գոլդշին
    Լրիվ դրույք
    13/04/2026
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ
    Ameriabank CJSC
    Լրիվ դրույք
    29/03/2026
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Հաշվետար-օպերատոր
    Gulf Armenia
    Լրիվ դրույք
    24/03/2026
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Հաշվետար
    Yeremyan Group
    Լրիվ դրույք
    20/03/2026
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Ֆինանսիստ հաշվապահ
    Yeremyan Group
    Լրիվ դրույք
    19/03/2026
    ԴԻՏԵԼ