pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ՏՏ ադմինիստրատոր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

10/04/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Տեղեկատվական Տեխնոլոգիա

Աշխատանքային պարտականությունները

  • Ավտոմատացված բանկային համակարգերի սպասարկում և մոնիթորինգ,
  • Բոլոր կիրառական համակարգերի թեստային միջավայրի սպասարկում և մոնիթորինգ,
  • Տեղեկատվական համակարգերում փոփոխությունների կատարում,
  • Տվյալների հենքերի արտադրողականության բարձրացում և տվյալների օպտիմալացում,
  • Պահուստային տվյալների պահպանման իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:


Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Առնվազն 1 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների  բնագավառում վերջին 4 տարվա ընթացքում, նախընտրելի է 6 ամսվա փորձ բանկային համակարգում,
  • Խորացված համակարգչային գիտելիքներ, Ներբանկային տեղեկատվական համակարգերի խորը իմացություն,
  • ORACLE DBA փորձ,
  • Oracle-ի տվյալների բազայի և հարակից արտադրանքի տեղադրման, թարմացման, միգրացիայի և ուղղման ծրագրային ապահովման փորձ,
  • Data Guard, Rman և Troubleshooting-ի փորձ,
  • Փորձ արտադրողականության հզորության պլանավորման մեջ՝ ստեղծման, կրկնօրինակման և վերականգնման։ Խոշոր բազաների հետ աշխատելու փորձ, ներառյալ բաժինների կառավարումը,
  • DataWareHousing տեխնոլոգիաներին ծանոթ լինելը և Docker-ի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Գիտելիքներ և հմտություններ MS SQL բազաների մասով - ստեղծում, թարմացում, վերականգնում, միգրացիա, սխալների ուղղում,
  • Գիտելիքներ և հմտություններ՝ MS WINDOWS Server, LINUX ՕՀ-ների, ինչպես նաև IIS, Apache, Ngenix  թարմացման, վերականգնման ծրագրային ապահովման փորձ,
  • Հայերեն (գերազանց),  ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական):

Աշխատանքի նկարագրությունը

    Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՏՏ ադմինիստրատոր։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

    • Մրցակցային բարձր աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Ճկուն աշխատայքային գրաֆիկ,
    • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:


    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել  ՏՏ ադմինիստրատոր հղումով՝ ։ Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Ապրիլի 10-ըՀարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք

     

    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
    Ընկերության մասին

    Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք: