pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Անասնաբույժ

Yeremyan Projects

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

30/12/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Անասնաբուժություն

Աշխատանքային պարտականությունները

  • Իրականացնել անասնաբուժական կանխարգելիչ և բուժական միջոցառումներ կենդանիների հիվանդությունների կանխարգելման և բուժման համար
  • Իրականացնել կենդանիների ստուգում և կլինիկական հետազոտություններ,  վերցնել նմուշներ և ուղարկել լաբորատորիա հետազոտության համար
  • Վերլուծել լաբորատոր հետազոտությունների արդյունքները և կատարել ախտորոշում
  • Վերահսկել ֆերմայի անասնաբուժասանիտարական վիճակը
  • Վերահսկել կենդանիների  առողջական վիճակը, պլանավորել հիմնական կազմի ամենամյա թարմացումը
  • Հետևել կենդանիների աճին և կաթնատվությանը, կատարել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ
  • Իրականացնել արհեստական բեղմնավորում
  • Անհրաժեշտության դեպքում վերլուծել կերակրման ռացիոնները, կերակրման տեսակները և օրական քաշաճը և տալ առաջարկներ
  • Իրականացնել անասնաբուժա-կանխարգելիչ և բուժական միջոցառումներ
  • Վերահսկել կենսաապահովման ռեժիմի պահպանումը
  • Կատարել կենդանիների տարբեր սեռահասակային խմբերի և հիվանդ կենդանիների խնամքի և պահվածքի համար անհրաժեշտ զոոհիգիենիկ և բուժիչ միջոցառումներին վերաբերող աշխատանքներ
  • Կատարել և վերահսկել ախտահանության աշխատանքներ անասնաշենքերում և բակային տարածքներումԿազմել և ներկայացնել գործունեության վերաբերյալ հաշվետվություններ
  • Հետևել անասնաբուժության մեջ կիրառվող ընթացակարգերին
  • Վարել կենդանիների շարժի ծրագիրը

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Անասնաբուժության գերազանց գիտելիքներ և հմտություններ 
  • «Անասնաբուժական գործունեության մասին» օրենքի գերազանց իմացություն
  • Անասնաբուժական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և պետական մարմինների հետ կարգավորող այլ փաստաթղթերի ձևակերպման գերազանց գիտելիքներ
  • Անասնաբուժական և սանիտարական կանոնների և հրահանգների գերազանց իմացություն
  • Կենդանիների հիվանդությունների և անասնաբուժական դեղամիջոցների գերազանաց իմացուցություն՝ այդ հիվանդությունները բուժելու համար
  • Կենդանիների հիվանդությունների կանխարգելման և բուժման մեթոդների, և կենդանիների անպտղության դեմ պայքարի միջոցների գերազանց իմացություն
  • Անասնաբուժության ոլորտում գիտության վերջին նվաճումների և լավագույն փորձերի մասին տեղեկատվության տիրապետում և կիրառում
  • Անասունների խնամքի կանոնների գերազանց իմացություն
  • Զոոհիգիենայի և անասնաբուժության հիմնական պահանջների գերազանց իմացություն
  • Ախտահանման և լուծույթների պատրաստման ձևերի գերազանց իմացություն
  • Կերակրման և նորմերի գերազանց իմացություն, կերերի սննդային արժեքների գերազանց իմացություն
  • Աշխատանքային ներքին, անվտանգության և հրդեհային պաշտպանության կանոնների գերազանց իմացություն
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
  • Առաջնորդության և կառավարման հմտություններ
  • Ռիսկերի կառավարման գիտելիքներ
Աշխատանքի նկարագրությունը
  N/A
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] կամ զանգահարեք 041-099-818, 044-099-818  : 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Yeremyan Projects runs its businesses exclusively within the framework of its own corporate social responsibility acknowledging and assessing the positive and negative effects and risks thereof to ensure that its business management has a positive impact on the country’s social-economic growth thereby benefiting the sustainable development of society and the business sector. For more information please visit https://www.yeremyanprojects.com/