pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ներդրումային բիզնեսի զարգացման ուղղության համակարգող

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

12/12/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բիզնեսի զարգացման ռազմավարության և միջոցառումների տարեկան ծրագրերի մշակում,
  • Բիզնեսի զարգաման նպատակային նախագծերի մշակում ու իրականացում,
  • Նախագծերի մշակման ընթացքում նախագծի շրջանակներում արտասահմանյան և տեղական կոնտրագենտների հետ աշխատանքների կազմակերպում և համակարգում,
  • Կառավարման ենթակա ակտիվների (Assets Under Management - AUM) պորտֆելների շուկայի, աճի դինամիկայի կանխատեսում, պլանավորում և առաջարկների մշակում ու իրականացում,
  • Ներդրումային բիզնեսի պրոդուկտների մշակում, բանկում նեդրման ապահովում,
  • Պորտֆելային եկամտաբերության հաշվարկին մասնակցում, առանձին պրոդուկտների եկամտաբերության հաշվարկում, համապատասխան հաշվետվությունների կազմում,
  • Բիզնեսի պլանավորման մասնակցությունը ըստ ոլորտների, տարածաշրջանների և պրոդուկտների,
  • Բիզնես գործընթացների մշակում, օպտիմալացում, թվայնացման և զարգազման առաջարկների ներկայացում, մասնակցություն աշխատանքներին,
  • Վարչության աշխատանքերի բնականոն իրականացման համար այլ գործառույթների իրականացում Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում:

Требования
  • Բարձրագույն (նախընտրելի է տնտեսագիտական կամ տեխնիկական),
  • Վերջին 5 տարվա ընթացքում Ֆինանսական շուկաներում գործառնությունների ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • MS Office-ի լավ իմացություն: LSBank ծրագրային փաթեթի իմացություն, Depend համակարգի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • ՀՀ ֆինանսաբանկային ոլորտը և արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության լավ իմացություն:
Описание вакансии
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ներդրումային բիզնեսի զարգացման ուղղության համակարգող
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ

    • Մրցակցային բարձր աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:
    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ներդրումային բիզնեսի զարգացման ուղղության համակարգող”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Դեկտեմբերի 12-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Online վարկավորման մասնագետ
    Evocabank CJSC
    Լրիվ դրույք
    03/08/2025
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Տեղեկատու
    Evocabank CJSC
    Լրիվ դրույք
    03/08/2025
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Հաշվապահ
    Evocabank CJSC
    Լրիվ դրույք
    03/08/2025
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Ֆինանսիստ/հաշվապահ
    Andaco LLC
    Լրիվ դրույք
    03/08/2025
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Պարտքերի վերահսկման մասնագետ
    Premium Machinery Armenia
    Լրիվ դրույք
    01/08/2025
    ԴԻՏԵԼ