pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ինժեներ-շինարար / նախահաշիվ կազմող /

X-Group

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

21/05/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Մագիստրոսի կոչում

Կատեգորիա`

Ճարտարապետություն, Շինարարություն

Նախընտրելի տարիք`

28 - 50

Աշխատանքային պարտականությունները

  • Կազմել նախահաշվարկ,
  • Կազմակերպել և ղեկավարել շինարարական և նորոգման աշխատանքները,
  • Իրականացնել կատարվող բոլոր շինվերանորոգման աշխատանքների կազմակերպում, պլանավորում, համակարգում ինչպես նաև դրանց իրականացման բոլոր փուլերում վերահսկողություն,
  • Իրականացնել նախահաշիվների, ժամանակացույցերի, տեխնիկական բնութագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, ապահովում, ստուգում,
  • Կազմել շենք - շինությունների և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների նախագծեր, նախահաշիվներ և թերությունների ակտեր,
  • Աջակցություն ցուցաբերել շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված գնումների գործընթացի կազմակերպմանը,
  • Իրականացնել շենքերի և շինմոնտաժային աշխատանքների արժեքի համապատասխանության նկատմամբ վերահսկողություն՝ ըստ նախագծերի, գնահատականների, շինարարության ստանդարտների և տեխնիկական պայմանների,
  • ՈՒսումնասիրել ժամկետների չկատարման պատճառները , շինարարական աշխատանքների որակը ՝ մասնակցել դրանց վերացմանը,
  • Իրականացնել ավարտված շինարարական և տեղադրման աշխատանքների և օբյեկտների տեխնիկական ընդունումը, կազմել անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը,
  • Իրականացնել տեխնիկական հսկողություն կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ։

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն մասնագիտական / տեխնիկական / կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Ղեկավարման փորձ ,
  • Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Համակարգչային գրագիտություն։
Աշխատանքի նկարագրությունը
  • X-Group-ում աշխատանքի է հրավիվում փորձառու ինժեներ-շինարար / նախահաշիվ կազմող /:


Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է: