pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության պատասխանատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

03/04/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

    Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության պատասխանատու։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:


    Մրցակցային բարձր աշխատավարձ,

    Աշխատավարձի տարեկան վերանայում,

    Մասնագիտական աճի հնարավորություն,

    Եռամսյակային, տարեկան բոնուսներ,

    Ճկուն աշխատայքային գրաֆիկ,

    Հեռավար աշխատանքի հնարավորություն,

    Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

    Բժշկական ապահովագրություն:




    Աշխատանքային պարտականությունները

    • Բանկի փաստաթղթային համակարգի մշակում, ներդնում, կանոնակարգում,
    • Բանկում կիրառվող փաստաթղթերի (ներքին իրավական ակտերի) սահմանում և դասակարգում,
    • Բանկի ներքին իրավական ակտերի մշակման, համաձայնեցման և հաստատ¬ման գործընթացների ուղեկցում, ստանդարտացման, խմբագրման և միասնականության ապահովում գործող ստանդարտներին (պահանջներին),
    • Վարչակազմակերպական կառուցվածքի և կառուցվածքային միավորների գործառույթների փոփոխությունների արտացոլում Բանկի փաստաթղթա-յին բազայում (համապատասխանության և միասնականության ապահովում),
    • Իրավական ակտերի իմացության գնահատման համակարգի կառավարում,
    • Ուղղության զարգացմանը միտված առաջարկների ներկայացում, իրականացում,
    • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

    Պահանջվող որակավորումներ

    • Բարձրագույն (տնտեսագիտական, իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախըտրելի է) ,
    • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
    • MS Օffice, Internet Research,
    • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
    • Բանկային օրենսդրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իմացություն, ISO 9001 շարքի ստանդարտների իմացությունը՝ ցանկալի է:

    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության պատասխանատուԻնքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Ապրիլի 3-ըՀարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք

    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Հաշվետար-օպերատոր
    V.A.S. Group LLC
    Լրիվ դրույք
    28/11/2025
    ԴԻՏԵԼ