
O₂ Gardens
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
23/04/2023
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Կատեգորիա`
Ռեստորան, Սննդի սպասարկում
Փոքր Կենտրոնում, Երևանի սրտում՝ Օպերայի հարակից տարածքում պրեմիում դասի նորաբաց ռեստորան -սրճարանին անհրաժեշտ են պիցայի խոհարարներ ։ Եթե ցանկանում ես յուրահատուկ վայրում աշխատել, միացիր մեր նորաստեղծ թիմին՝ օգնելով ստեղծել յուրօրինակ ուտեստներ մեր հաճախորդների համար։
Օ₂ Gardens ընկերությունը
մեկնարկում է ռեստորանային ցանցի ստեղծման եզակի նախագիծ, որտեղ կողք կողքի երկու աշխարհներ
են լինելու՝ խոհանոցն ու բնությունը։ Նորաբաց ռեստորանը ևս դառնալու է բնության հետ
ներդաշնակ ընտանեկան ժամանցի յուրահատուկ վայր։ Իսկ Բնության հետ ներդաշնակ կապն ու
բնության մեջ՝ կանաչով շրջապատված տարածքում աշխատելը ոգեշնչում է նոր ուտեստների եւ
նոր գաղափարների։
Կարող եք
դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ.
հասցեին` [email protected] կամ զանգահարել՝ 096999183 հեռախոսահամարին:
Օ2 Gardens-ը PROFAL Group-ի նոր նախագիծն է։ PROFAL-ը լանդշաֆտային դիզայնի, կանաչապատման ոլորտում ունի շուրջ 10 տարվա փորձ և այժմ ներկայանում է նոր նախագծով։ O2 GARDENS-ը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի առաջին նախագիծն է: O2 GARDENS-ի անվանումն ինքնին խորհրդանշական է: Անվան հիմքումկենսական կարևորություն ունեցող տարրն է՝ թթվածինը, իսկ O2 GARDENS-ը ավելին է քան թթվածինը: Այս կոնցեպտը ներկայացված է Мore than Oxygen կարգախոսով և դրսևորվում է գործունեության ուղղություններում: O2 GARDENS-ն առաքելություն ունի Հայաստանում ձևավորել կանաչապատման նոր մշակույթ, նպաստել լանդշաֆտային ճարտարապետության զարգացմանը,նոր ավանդույթների ստեղծմանն ու հասարակության էկոլոգիական կրթվածության մակարդակի բարձրացմանը: