pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մանրածախ բիզնեսի զարգացման վարչության ծառայությունների համակարգող

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

27/10/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Մարքեթինգային ուսումնասիրության հիման վրա մանրածախ նոր ծառայությունների ներդնման, առկա ծառայությունների արդիականացման, զարգացման և օպտիմալացման նախագծերի նախաձեռնում և պլանավորում,
  • Նախագծերի իրականացում, այդ թվում՝ ծառայությունների պայմանների, բիզնես պրոցեսների, նախատեսվող ծրագրային փոփոխությունների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակում և ներկայացում,
  • Նախագծերի մշակման ընթացքում նախագծի շրջանակներում արտասահմանյան և տեղական կոնտրագենտների հետ աշխատանքների կազմակերպում և համակարգում,
  • Նախագծերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում, այդ թվում՝ նախագծային նյութերի պատրաստում, տեխնիկական հագեցվածության առկայության ստուգում, պրոցեսի մասնակիցների ուսուցման նախաձեռնում, պիլոտային ներդնման կազմակերպում և թերությունների վերացմանն ուղղված գործընթացների իրականացում,
  • Ներդրված ծառայությունների գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկատվության վերլուծություն, թերությունների բացահայտում, թերություն¬ների վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • Նախագծերի ներդրման միջոցառումներով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում Բանկի այլ ստորաբաժանումներին աջակցում, այդ թվում՝ ծառայության առաջխաղացման նյութերի մշակման, ծրագրային փոփոխությունների տեստավորման, պրոցեսի մասնակիցների ուսուցման և դրա համար անհրաժեշտ տեղեկատվական և գնահատման նյութերի պատրաստման, ծառայությունների վաճառքների պլանավորման և այլ, նախագծի յուրահատկություններից կախված, միջոցառումների շրջանակներում,
  • Վարչության գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի մշակում և զարգացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Դիմիր եթե.

    • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
    • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է Բանկային ծառայությունների զարգացման ոլորտում,
    • Ունես նախագծերի կառավարման, բանկային ծառայությունների պայմանների, պրոցեսների մշակման մասով որակավորման մասին վկայող լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ (ցանկալի է),
    • Ունես MS Office, MS Project (ցանկալի է) Բանկի գործառնական օր (ցանկալի է), պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգերի (ցանկալի է) իմացություն,
    • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար),
    • Ունես մարքեթինգի և արդյունավետ վաճառքների հիմունքների իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Մանրածախ բիզնեսի զարգացման վարչության ծառայությունների համակարգող։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/manratsakh-biznesi-zargatsman-varchowtyan-tsarhayowtyownneri-hamakargogh-3?source_id=other-195

 Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
LMS LLC
Լրիվ դրույք
11/01/2025
ԴԻՏԵԼ