pagebg
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ԳՈՐԻՍ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Գորիս

Վերջնաժամկետ`

18/01/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները


Պահանջվող որակավորումներ

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

    • ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
    • ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,
    • ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
    Աշխատանքի նկարագրությունը

    Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին `

      • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
      • ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,
      • ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,
      • ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ,
      • երկամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
      Դիմելու ընթացակարգը

      Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/nakhaorakavorman-tsragirgoris-6?source_id=other-2 հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Գորիս»: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ բոլոր պայմաններին։ 

      Ընկերության մասին

      Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


        *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
        *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
        *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

      Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      18/01/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ԿԱՊԱՆ
      Ardshinbank CJSC
      Ուսուցում/Վերապատրաստում
      18/01/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ՄԵՂՐԻ
      Ardshinbank CJSC
      Ուսուցում/Վերապատրաստում
      18/01/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ՋԵՐՄՈՒԿ
      Ardshinbank CJSC
      Ուսուցում/Վերապատրաստում
      18/01/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Նախաորակավորման Ծրագիր/Սիսիան
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      18/01/2025
      ԴԻՏԵԼ