pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Սպասարկող մասնագետ/Սարդարապատ մասնաճյուղ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Արմավիր

Վերջնաժամկետ`

28/05/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

    • Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
    • Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
    • Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,
    • Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ստուգում և «Գործառնական օր» ծրագրում մուտքագրում,
    • Կոմունալ վճարումների ընդունում և կատարում,
    • Քարտային հաշիվների սպասարկում, փակում, վարկային գծերի սահմանաչափերի փոփոխություն, հաճախորդի տվյալների փոփոխություն,
    • Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով,
    • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
    • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
    • Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

    Պահանջվող որակավորումներ

      • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությանը նախընտրելի է),
      • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է սպասարկման ուղղվածությամբ) ոլորտում,
      • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
      • MS Office, LSBANK ծրագրերի իմացությունը պարտադիր է:
      Աշխատանքի նկարագրությունը

      Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Սպասարկող մասնագետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

      • Մրցակցային աշխատավարձ,
      • Աշխատավարձի տարեկան վերանայում,
      • Մասնագիտական աճի հնարավորություն,
      • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
      • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
      • Բժշկական ապահովագրություն
      Դիմելու ընթացակարգը

      Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով՝ Սպասարկող մասնագետ – Սարդարապատ մասնաճյուղ:

      Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

      Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Սպասարկող մասնագետ-Սարդարապատ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

      Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

      Ընկերության մասին

      Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


        *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
        *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
        *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

      Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Միջազգային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների հետ աշխատանքների կազ. ուղղության վերլուծաբան
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      15/11/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Զանգերի Կենտրոն Սպասարկող մասնագետ (Գիշերային հերթափոխ)
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      02/11/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Վաճառքի խումբ-Սպասարկող մասնագետ
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      02/11/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Սպասարկող մասնագետ/Երևան մասնաճյուղեր
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      02/11/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Սպասարկող մասնագետ-Արտաշատ մասնաճյուղ
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      02/11/2024
      ԴԻՏԵԼ