pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Տեղեկատու բաժնի աշխատակցուհի

X-Group

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

21/06/2023

Աշխատանքի տեսակը`

Այլ

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վարչական/Գրասենյակային

Աշխատանքային պարտականությունները

  • Թարգմանություններ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով,
  • Աշխատանք հաճախորդների հետ,
  • Հեռախոսազանգերի ընդունում,
  • Հաճախորդների բարեհամբույր ընդունում և անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում։

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում՝ կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու կարողություններ,
  • Հաճախորդների հետ կոնֆլիկտային իրավիճակները շտկելու կարողություն,
  • Առանձին և թիմում աշխատելու ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Սեռը՝ իգական,
  • Տարիքը` 18-35 տարեկան։
Աշխատանքի նկարագրությունը
N/A
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :


Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է: