pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՈՍԿԵՐԻՉ-ՓՈՐՁԱԳԵՏ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

29/05/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Ոսկու գրավների ողջ պորտֆելի կամ դրանց ընտրանքային ստուգումներ մասնաճյուղերում,
  • Մասնաճյուղերից գլխամաս ուղարկված և Բանկին ի սեփականություն վերցվող ոսկու գրավների ողջ պորտֆելի ստուգում,
  • Ոսկու գրավների ողջ պարտֆելի ստուգում Բանկի սեփականություն հանդիսացող ոսկյա իրերը երրորդ անձանց վաճառելու ժամանակ,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական /բարձրագույն կրթությունը ցանկալի է/,
  • 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ ոսկերչության բնագավառում,
  • MS Office - Word, Excel /օպերատորի մակարդակով/,
  • Հայերեն, /ռուսերենը ցանկալի է/:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ոսկերիչ-փորձագետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման գործընթացի ուղեկցման բաժնի Ոսկերիչ-փորձագետ:

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման գործընթացի ուղեկցման բաժնի Ոսկերիչ-փորձագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ֆինանսիստ
Errand HR Agency
Լրիվ դրույք
30/05/2025
ԴԻՏԵԼ