pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Սպասարկող մասնագետ – Էջմիածին մասնաճյուղ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Էջմիածին

Վերջնաժամկետ`

29/05/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

    • Հաշվետեր և ոչ հաշվետեր Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների գծով Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամ¬արկղային գործառնությունների իրականացում,
    • Հաճախորդների հաշիվների բացում, վարում, փակում, նույնականացում և դասակարգում ըստ ռիսկային խմբերի` համաձայն համապատասխան ներքին իրավական ակտերի պահանջների,
    • Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
    • Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
    • Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,
    • Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ստուգում և «Գործառնական օր» ծրագրում մուտքագրում,
    • Կոմունալ վճարումների ընդունում և կատարում,
    • Քարտային հաշիվների սպասարկում, փակում, վարկային գծերի սահմանաչափերի փոփոխություն, հաճախորդի տվյալների փոփոխություն,
    • Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով,
    • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
    • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
    • Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

    Պահանջվող որակավորումներ

      • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությանը նախընտրելի է), 
      • Վերջին  3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ  ֆինանսաբանկային (նախընտրելի է սպասարկման ուղղվածությամբ) ոլորտում,
      • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
      • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
      Աշխատանքի նկարագրությունը

      Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Սպասարկող մասնագետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

      • Մրցակցային աշխատավարձ,
      • Աշխատավարձի տարեկան վերանայում,
      • Մասնագիտական աճի հնարավորություն,
      • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
      • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
      • Բժշկական ապահովագրություն: 
      Դիմելու ընթացակարգը

      Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝   Սպասարկող մասնագետ – Էջմիածին մասնաճյուղ  

      Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Մայիսի  29-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված

      Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

      Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


      Ընկերության մասին

      Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ ֆինանսական խորհրդատու
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      30/04/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ
      Evocabank CJSC
      Լրիվ դրույք
      05/05/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Զվարթնոց մասնաճյուղ - Սպասարկող մասնագետ
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      28/04/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      02/05/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      02/05/2024
      ԴԻՏԵԼ