pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Նախագծի ղեկավար

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

02/06/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Այլ

Աշխատանքային պարտականությունները

  • Նախագծերի պլանավորում, իրականացում, մոնիթորինգ և վերահսկողություն, փակում,
  • Գործող և փակված (ավարտված) նախագծերի ընթացքի և իրականացման վերաբերյալ պարբերական և ամփոփ հաշվետվությունների ներկայացում,
  • Բիզնես գործընթացների ավտոմատացման համար տեխնոլոգիական և տեխնիկական լուծումների մշակում, անընդհատ կատարելագործում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական, իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախըտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 4 տարվա փորձ ֆինանսաբանկային կամ նախագծերի կառավարման ոլորտում 3 տարվա փորձ,
  • Նախընտրելի է PMI PMP (Project management professional) սերտիֆիկացում,
  • MS Օffice, Internet Research,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
  • Նախագծերի կառավարման տեսության իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Նախագծերի ղեկավար։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

    • Մրցակցային բարձր աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
    • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:
    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով՝   Նախագծերի ղեկավար:

    Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

    Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 


    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Վաճառող Խորհրդատու
    Carpisa
    Լրիվ դրույք
    27/10/2023
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Դեղագետ
    ООО ГЕВМИК
    Այլ
    27/10/2023
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Վաճառողուհի
    "Grand Candy" LLC
    Լրիվ դրույք
    09/10/2023
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Russian Speaking Game Presenter
    Evolution
    Կես դրույք
    17/10/2023
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Խաղաթղթավար (շաֆլեր)
    Evolution
    Կես դրույք
    15/10/2023
    ԴԻՏԵԼ