pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ֆինանսական խորհրդատու – Շիրակ մասնաճյուղ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Գյումրի

Վերջնաժամկետ`

01/06/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում և փակում,
  • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
  • Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
  • Հաճախորդների տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
  • Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
  • Ոսկու գրավով ապահովված վարկերի վերաբերյալ հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում, փաստաթղթերի ընդունում և ստուգում,
  • VIP հաճախորդների անհատական սպասարկման իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով:

Պահանջվող որակավորումներ

    • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
    • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
    • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
    • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, շնորհանդեսների կազմակերպման հմտություններ, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ,
    • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
    Աշխատանքի նկարագրությունը
    Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:


      • Մրցակցային աշխատավարձ,
      • Աշխատավարձի տարեկան վերանայում,
      • Մասնագիտական աճի հնարավորություն,
      • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
      • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
      • Բժշկական ապահովագրություն:
      Դիմելու ընթացակարգը

      Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Ֆինանսական խորհրդատու-Շիրակ մասնաճյուղ:

      Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

      Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ֆինանսական Խորհրդատու-Շիրակ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

      Ընկերության մասին

      Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


        *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
        *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
        *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

      Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Ֆինանսիստ
      Errand HR Agency
      Լրիվ դրույք
      30/05/2025
      ԴԻՏԵԼ