pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Միջազգային փոխանցումների բաժնի պետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

04/06/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

    • Բաժնի աշխատանքների կազմակերպում և համակարգում, բաժնի աշխատակիցների աշխատատեղի նկարագրերով նախատեսված գործառույթների պատշաճ կատարման և Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողություն,
    • SWIFT և այլ միջազգային վճարահաշվարկային համակարգով իրականացվող վճարումների սպասարկում: Rje ընդունված և մշակված ֆայլերի Գործառնական օր համակարգում նույնականացում և հաճախորդների հաշիվներին հաշվեգրված փոխանցումների ստուգում/հաստատում,
    • Թերի/սխալ վավերապայմանաներով թղթակից բանկերից ստացած հարցադրումների, պարզաբանումների համապատասխան ձևակերպումների ստուգում/հաստատում,
    • Թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումների դիմաց գանձված միջնորդավճարների, թղթակցային հաշիվների ձևակերպված սպասարկման վճարների ստուգում/հաստատում,
    • Թղթակցային հաշիվների կողմից ուղարկված քաղվածքների ստուգում, համադրում Գործառնական օր համակարգի տվյլաների հետ,
    • SWIFT և այլ միջավայրում հաղորդագրությունների ստուգում (Verification),
    • Բանկի Գործառնական օր ծրագրում թղթակցային հաշիվների բացման, փակման նկատմամաբ հոկողություն,
    • Բաժնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների նախագծերի մշակում և լրամշակում,
    • Բաժնի աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
    • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

    Պահանջվող որակավորումներ

      • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
      • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է պասիվային գործառնությունների ձևակերպումների (ուղեկցման) ուղղվածությամբ),
      • MS Office, Lotus Notes, LSoft կամ համանման ծրագրեր,
      • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ),
      • Բանկային ոլորտի վճարահաշվարկային գործառնությունները կարգավորող օրենսդրության լավ իմացություն:
      Աշխատանքի նկարագրությունը
      Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Միջազգային փոխանցումների բաժնի պետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

      • Մրցակցային բարձր աշխատավարձ,
      • Աշխատավարձի տարեկան վերանայում,
      • Մասնագիտական աճի հնարավորություն,
      • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
      • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
      • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
      • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
      • Բժշկական ապահովագրություն:
      Դիմելու ընթացակարգը
      Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Միջազգային փոխանցումների բաժնի պետ :
      Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:
      Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Միջազգային փոխանցումների բաժնի պետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: 
      Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 
      Ընկերության մասին

      Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


        *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
        *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
        *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

      Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Ֆինանսիստ
      Errand HR Agency
      Լրիվ դրույք
      30/05/2025
      ԴԻՏԵԼ