pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

10/04/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

    Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ: Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

    • Մրցակցային բարձր աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
    • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:

    Աշխատանքային պարտականությունները

      • Թերի/սխալ վավերապայմանաներով ստացած մուտքային փոխանցումների վերլուծություն, պատասխան գրությունների bankmail հաղորդագրությունների պատրաստում, համապատասխան ձևակերպումներ,
      • Միջազգային վճարահաշվարկային համակարգերի սպասարկում և փոխհաշվարկների իրականացում,
      • Վճարահաշվարկային համակարգերի, տերմինալների հաշվետվությունների ձևավորում և համադրում ԳՕ-ում արտացոլված գործարքների հետ, գործարքների ճշգրտումների նկատմամբ հսկողության իրականացում, համապատասխան ձևակերպումներ,
      • ՏԳԲ-երի հետ փոխհաշվարկների իրականացում,
      • Կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ կքված պայմանագրերի համաձայն կոմունալ վճարների ընդունումից բխող աշխատանքների իրականացում, փոխադարձ հաշվարկների ակտերի ստուգում և կազմում,
      • Բանկի և այլ կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն փոխհաշվարկների իրականացում, փոխադարձ հաշվարկների ակտերի ստուգում և կազմում,
      • Կառավարության կողմից սուբսիդավորվող վարկային ծրագրերի ներքո փոխանցված սուբսիդիաների գումարների հաշվեգրումը վարկառուների անվամբ վերջիններիս վարկային պայմանագրերին կցված սուբսիդավորման տարանցիկ հաշիվներին, վարկերի վաղաժամկետ մարումների դեպքում սուբսիդիայի գումարների հետ փոխանցման իրականացում,
      • Արտաքին գործընկերներից ներգրավված միջոցների պայմանագրերի հաշվառում ԳՕ համակարգում և վարում, ձևակերպումների իրականացում, ժամանակացույցերով սահմանված վճարումների իրականացում,
      • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

      Պահանջվող որակավորումներ

      Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
      Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է միջբանկային գործառնությունների ձևակերպումների ուղղվածությամբ),
      MS Office-ի, LSBank-ի լավ իմացություն,
      Հայերեն(գերազանց), անգլերեն (լավ), ռուսերեն (լավ),
      Բանկային ոլորտի վճարահաշվարկային գործառնությունները կարգավորող օրենսդրության լավ իմացություն:

      Դիմելու ընթացակարգը

      Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ

      Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

      Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

      Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

      Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

      Ընկերության մասին

      Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


        *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
        *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
        *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

      Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Հաշվապահ
      Նարսան ՍՊԸ
      Լրիվ դրույք
      23/01/2026
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Ֆինանսիստ
      ՛՛ՏՈՐ՛՛ ՍՊԸ
      Լրիվ դրույք
      10/01/2026
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Հաշվապահ (ներքին հաշվառման)
      Dragon Garden
      Լրիվ դրույք
      26/12/2025
      ԴԻՏԵԼ