pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Քարտերի թողարկման և գործարքների մշակման բաժնի գլխավոր մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

03/12/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Վճարային քարտերով կատարված գործարքների հաշվապահական ձևակերպումների, փոխհաշվարկի (քլիրինգի) պատշաճ և ճշգրիտ իրականացում:Վճարահաշվարկային համակարգերի կողմից կատարված քլիրինգի արդյունքում պրոցեսինգային կենտրոնից ներկայացված տեղեկատվության պատշաճ կերպով մշակում:Վճարային քարտերի հաշիվների մնացորդների պատշաճ կառավարում և վերահսկում,
  • Վճարային քարտերով կատարված գործարքների ձևակերպման նպատակով բացված, տարանցիկ, եկամտային, ծախսային և այլ, վճարային քարտերին չկցված, հաշիվների կառավարում,
  • Վճարահաշվարկային համակարգերի հետ իրականացվող փոխհաշվարկների և այդ նպատակով բացված հաշիվների կառավարում,
  • Վճարային քարտերին կցված հաշիվներով և այլ հաշիվներով, հաճախորդների (այդ թվում իրավաբանական անձ հաճախորդների) հանձնարարականների և այլ հիմքերի առկայության դեպքում, համապատասխան գործառնությունների պատշաճ կատարում:Վճարային քարտերին կցված հաշիվների փակում, այդ թվում վճարային քարտերին կցված հաշիվներից բոլոր տեսակի միջնորդավճարների պատշաճ գանձում,
  • Բանկի գործառնական օրվա փակման համար անհրաժեշտ բաժնի գործառույթների ներքո գտնվող հաշվապահական ձևակերպումների և այլ անհրաժեշտ գործողությունների պատշաճ իրականացում,
  • Բանկոմատների մնացորդների մոնիտորինգ և անհրաժեշտ ձևակերպումների և այլ անհրաժեշտ գործողությունների պատշաճ իրականացում,
  • Համապատասխան կազմակերպություններին Բանկի հետ կնքված պայմանագրերի համաձայն տեղեկատվության տրամադրում,
  • Մասնաճյուղերի կողմից քարտային հաշիվներից կատարված գործարքների հաստատում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում: Անմիջական ղեկավարից տրված այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է քարտային գործառնությունների ուղղվածությամբ,
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամտեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վճարահաշվարկային համակարգերի կողմից համապատասխան որակավորման մասին վկայող լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ (ցանկալի է),
  • MS Office, Բանկի գործառնական օր և Card Dep, պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգեր,
  • Հայերեն(գերազանց), անգլերեն(բավարար), ռուսերեն(բավարար:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Քարտերի թողարկման և գործարքների մշակման բաժնի գլխավոր մասնագետ /հասցե՝ ք. Երևան, Սասնա Ծռեր 3/: Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով `


Քարտերի թողարկման և գործարքների մշակման բաժնի գլխավոր մասնագետ


Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Քարտերի թողարկման և գործարքների մշակման բաժնի գլխավոր մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:


Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ներքին դիտարկումների բաժնի աշխատակից
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
25/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
31/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրեմիում հաճախորդների հետ աշխատանքի ուղղության Ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ