Աշխատանքային պարտականությունները
• Ավանդների ընդունման և վարկերի տրամադրման գործընթացի ապահովում:
• Վարկային փաթեթում հաճախորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, վերլուծություն, օրինականության և ճշտության ստուգում, եզրակացության կազմում:
• Պլաստիկ քարտերի տրամադրման գործընթացի ապահովում:
• Անհրաժեշտության դեպքում գրավի առկայության ստուգում, վարկերի մոնիտորինգի իրականացում:
• Ժամկետանց վարկերի նկատմամբ ամենօրյա հսկողություն, անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում:
• Ավանդների և վարկերի հաշվապահական ձևակերպումների ստուգում, օրական ուղարկվող հաշվետվությունների կազմում:
• Վարկերի, ավանդների, պլաստիկ քարտերի հետ կապված խորհրդատվության մատուցում:
• ԱՊՊԱ պայմանագրերի կնքում:
Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
Ֆինանսաբանկային համակարգում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
Հմտություններ
• Հաղորդակցվելու կարողություն
• Սպասարկման հմտություն
• Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
• Վերլուծելու և առողջ դատելու ունակություն
• Թիմում աշխատելու հմտություն
• Համագործակցելու և բանակցելու ունակություն
• Վճռականություն
• Աշխատանքային խնդիրները լուծելու ունակություն
• Նախաձեռնողական
• Ճկունություն
Տեխնիկական հմտություններ
MS Word, MS Excel, ծրագրերի իմացություն
Լեզվի իմացություն
Հայերեն՝ գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Աշխատանքի նկարագրությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹ
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ
Մրցութային աշխատատեղ Պաշտոն
Մասնաճյուղի վարկային մասնագետ
Դիմելու ընթացակարգը
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները
Փաստաթղթերի ընդունման ժամկետը 25.09.2023-25.10.2023թթ.
Հետադարձ կապ՝ Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9605, 9606 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին))
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս հայտարարության մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից: