pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների ուղղության ֆինանսական խորհրդատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

16/11/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

    • Private  հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
    • Պոտենցիալ և առկա  Private  հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարում,
    • Private  հաճախորդների բնութագիր-անձնագրի  վարում  և պարբերաբար թարմացում,
    • Առկա  Private  հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում Ներքին իրավական ակտերով սահմանված մոնիթորինգների  իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում,
    • Private  հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի իրականացում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
    • Private հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և ներկայացում անմիջական ղեկավարին,
    • Նշված խնբի հաճախորդներին վարկավորման  դեպքում՝  մոնիթորինգի իրականացում Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով,
    • Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարման կազմակերպում, սպասարկում,
    • Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելի վերլուծություն, տենդենցների վերլուծություն, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
    • Private հաճախորդների վերաբերյալ KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի, տեղեկատվության, հիմնադիր և այլ փաստաթղթերի ապահովում և թարմացում,
    • Ուղղության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, Private հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին,
    • Ուղղությանը  աշխատանքներին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
    • Private հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում և ներկայացում անմիջական ղեկավարին,
    • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

    Պահանջվող որակավորումներ

      • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կրթությունը  նախընտրելի է),
      • Վերջին 2 տարիների ընթացքում առնվազն 6 ամսվա փորձ սպասարկման ոլորտում (նախընտրելի է  ֆինանսական , բանկային),
      • MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
      • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ),
      • Վաճառքի մեթոդների և տեխնիկայի իմացություն և կիրառում:
      Աշխատանքի նկարագրությունը

      Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Private հաճախորդների հետ աշխատանքների ուղղության ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

      • Մրցակցային բարձր աշխատավարձ,
      • Աշխատավարձի տարեկան վերանայում,
      • Մասնագիտական աճի հնարավորություն,
      • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
      • Ճկուն աշխատայքային գրաֆիկ,
      • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
      • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
      • Բժշկական ապահովագրություն:
      Դիմելու ընթացակարգը
      Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝  Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների ուղղության ֆինանսական խորհրդատու


      Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների ուղղության ֆինանսական խորհրդատու”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 


      Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
      Ընկերության մասին

      Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


        *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
        *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
        *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

      Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Ֆինանսիստ
      Errand HR Agency
      Լրիվ դրույք
      30/05/2025
      ԴԻՏԵԼ