pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Տեղեկատվական անվտանգության վարչության համապատասխանության ապահովման ուղղության պատասխանատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

16/06/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի ներքին իրավական ակտերում ամրագրված տեղեկատվական համակարգերում, տեղեկատվական անվտանգության համակարգերում, բանկի համակարգչային ցանցերի, այլ տեխնիկական և ծրագրային համակարգերի անվտանգ շահագործման, սպասարկման և կառավարման հետ կապված տեղեկատվական անվտանգության ապահովման պահանջների վերլուծություն, ռիսկերի գնահատում և բացահայտված ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում և իրավական ակտերի մշակում:
  • Տեղեկատվական համակարգերում տեղեկատվական անվտանգության պահանջների ստանդարտներին (ISO, ՀՀ օրենսդրական պահանջներ, այլ) անհամապատասխանությունների բացահայտում և դրանց համապատասխանեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում և իրավական ակտերի մշակում:
  • Ներքին աուդիտի ծառայության, արտաքին աուդիտի, ներթափանցման և բարձր վտանգ պարունակող կայուն սպառնալիքի թեստավորումների, տեղեկատվական անվտանգությանն առնչվող այլ աշխատանքներին աջակցում և կոորդինացում գործընկերային կազմակերպությունների հետ։
  • Բանկի տեղեկատվական անվտանգության պատահարների բացահայտում և/կամ պատահարների վերաբերյալ ազդակների դեպքում դրանց վերլուծություն, ռիսկերի գնահատում և բացահայտված ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում և իրավական ակտերի մշակում:
  • Բանկի համակարգչային ցանցերի, այլ տեխնիկական և ծրագրային համակարգերի անվտանգ շահագործման, սպասարկման և կառավարման հետ կապված պատահարների բացահայտում և/կամ պատահարների վերաբերյալ ազդակների դեպքում դրանց վերլուծություն, ռիսկերի գնահատում և բացահայտված ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում և իրավական ակտերի մշակում:
  • Ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված հանձնարարականների կատարման հետստուգման իրականացում։
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ քաղաքացիական իրավունքի, համապատասխանության ապահովման, ներքին հսկողության ոլորտում,
  • International Compliance Association (ICA, Аdvanced Certificate կամ Specialist Certificate) ցանկալի է,
  • MS office,
  • Բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության գերազանց իմացություն, Բանկային ոլորտին ուղղակիորեն առնչվող այլ ոլորտների օրենսդրության իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ):
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Համապատասխանության ապահովման ուղղության պատասխանատու։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով `  

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/teghekatvakan-anvtangowtyan-varchowtyan-hamapataskhanowtyan-apahovman-owghghowtyan-pataskhanatow-4?source_id=other-57

 Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Համապատասխանության ապահովման ուղղության պատասխանատու”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ներքին դիտարկումների բաժնի աշխատակից
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
25/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
31/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրեմիում հաճախորդների հետ աշխատանքի ուղղության Ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ