pagebg
Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման ուղղության պատասխանատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

16/10/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Կանաչ պորտֆելի վերլուծությունների իրականացում, ռիսկերի բացահայտում, բացահայտված ռիսկերի ուղղությամբ առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Միջազգային դոնորների, գործընկերների հետ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմանը առնչվող աշխատանքների իրականացում, վերջիններիս կողմից ներկայացված պահանջների ապահովում,
  • Անձնակազմի համար բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմանը առնչվող ոլորտի վերաբերյալ դասընթացների կազմակերպում,
  • Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համաձայն բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործառույթին վերաբերող Բանկի Խարհրդին և Վարչությանը ներկայացվող հաշվետվությունների կազմում,
  • Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման տեսանկյունից Բանկի ներքին իրավական ակտերի համապատասխանության ապահովում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների կազմակերպման ոլորտում,
  • Sustainability reporting certification from the Global reporting initiative կամ ESG Investing certificate from CFA institute կամ ESG fundamentals Systainalytics certification կամ CFI’s ESG diploma programme կամ Certified ESG analyst by EFFAS ցանկալի է,
  • MS office,
  • Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման ոլորտի տիրապետում, այդ թվում միջազգային լավագույն փորձ /բարձր մակարդակ/,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց):
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման ուղղության պատասխանատու։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով՝ https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/bnapahpanakan-sotsialakan-ew-korporativ-karhavarman-owghghowtyan-pataskhanatow-3?source_id=other-158

 Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման ուղղության պատասխանատու”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային մասնագետ/ Էջմիածին մ/ճ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Առևտրային գործառնությունների ուղղության համակարգող
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ԳԿՄՎ, Կորպորատիվ հաճախորդների մշտադիտարկման ուղղության վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության համակարգող
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ