pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ֆինանսական աուդիտի բաժնի պետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

27/10/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի ֆինանսական ցուցանիշների, ակտիվների, պարտավորությունների կառուցվածքի վերլուծության, հարկային հաշվառման և հաշվետվությունների ստուգման կազմակերպում և իրականացում,
  • Ֆինանսական ռիսկերի, դրանց կառավարման համակարգերի վերլուծության և գնահատման կազմակերպում և իրականացում,
  • Կատարված ֆինանսական գործարքների, հաշվետվությունների ստուգման կազմակերպում և իրականացում,
  • Գործառնությունների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ստուգում,
  • Անհրաժեշտության դեպքում կատարվելիք ֆինանսական գործարքների, գործառնությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում պլանային և ոչ պլանային ստուգումների կազմակերպում (որպես ստուգող խմբի ղեկավար, իսկ որոշ դեպքերում նաև որպես խմբի անդամ),
  • Ներքին աուդիտի կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
  • ՀՀ ԿԲ և Արտաքին աուդիտի պահանջների կատարման ստուգման կազմակերպում,
  • Բանկի Խորհրդի և կոմիտեների կողմից տրված հանձնարարականների, Ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից բացահայտված խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների պլանի կատարման հետստուգումների իրականացման կազմակերպում,
  • Ներքին աուդիտի տարեկան ծրագրի, ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների, աուդիտորական եզրակացությունների և հաշվետվությունների ներկայացում Ներքին աուդիտի ղեկավարին,
  • Ներքին աուդիտի ստորաբաժանմանն առնչվող ներքին իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Ներքին աուդիտի ծառայության ղեկավարին,
  • Բանկի և Ներքին աուդիտի գործունեության կառավարման բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Ներքին աուդիտի ղեկավարին,
  • Ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

    • Դիմիր եթե.

      • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
      • Ունես առնվազն 5 տարվա փորձ բանկային կամ աուդիտի ոլորտում,
      • Ունես ՀՀ ԿԲ կողմից բանկի ներքին աուդիտի ղեկավարի, բանկի ներքին աուդիտի անդամի պաշտոններում աշխատելու համար տրված վկայականը և/կամ CFA, ACCA,CIA որակավորումը ցանկալի է,
      • Ունես MS Օffice-ի լավ իմացություն,
      • Ունես հայերեն՝ գերազանց, Ռուսերեն՝ լավ, Անգլերեն՝ ցանկալի է լավ,
      • Ունես բանկային գործունեությունը կարգավորող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ՀՀՄՍ, Հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենքների, հարկային օրենսգրքի և ենթաօրենսդրական ակտերի իմացություն, ֆինանսա-տնտեսական գործունեության վերլուծության հմտություններ:
    Աշխատանքի նկարագրությունը

    Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

    • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
    • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
    • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
    • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
    • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

    https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/finansakan-aowditi-bazhni-pet-2?source_id=other-193

     Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
    LMS LLC
    Լրիվ դրույք
    11/01/2025
    ԴԻՏԵԼ