pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

28/03/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

    • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ վարկերի պայմանների, պարտավորությունների մեծությունների փոփոխությունների, ճշգրտումների դեպքում տվյալների մոտքագրում «Գործառնական օր» համակարգ,
    • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ վարկերի պայմանների, պարտավորությունների մեծությունների փոփոխությունների, ճշգրտուների դեպքում այլ աշխատակցի մուտքագրած տվյալների ստուգում, հաստատում «Գործառնական օր» համակարգում,
    • Բանկի ներքին իրավական ակտերով և որոշումներով սահմանված կարգով hաճախորդի` Բանկում բացված (սպասարկվող) վարկային հաշիվների վերաբերյալ ոչ ստանդարտ տիպի տեղեկանքների պատրաստում, նշագրում,
    • «Գործառնական օր» ծրագրում վարկային գործառնություններին առնչվող ստանդարտ կաղապարների ձևավորում, տվյալների ներմուծում ու փոփոխում,
    • Ստանդարտ կաղապարներում գրանցված պայմաններից շեղումով կատարված գործարքների հաստատում,
    • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

    Պահանջվող որակավորումներ

      • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտի վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
      • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
      • MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրեր,
      • Հայերեն(գերազանց), ռուսերեն(լավ):
      Աշխատանքի նկարագրությունը

      Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ /հասցե՝ ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

      • Մրցակցային բարձր աշխատավարձ,
      • Աշխատավարձի տարեկան վերանայում,
      • Մասնագիտական աճի հնարավորություն,
      • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
      • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
      • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
      • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
      • Բժշկական ապահովագրություն

      Դիմելու ընթացակարգը

      Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով     Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ


      Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

      Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  


       Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

      Ընկերության մասին

      Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ ֆինանսական խորհրդատու
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      30/04/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ
      Evocabank CJSC
      Լրիվ դրույք
      05/05/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Զվարթնոց մասնաճյուղ - Սպասարկող մասնագետ
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      28/04/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      02/05/2024
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      02/05/2024
      ԴԻՏԵԼ