pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Սպասարկող մասնագետ / Զվարթնոց մասնաճյուղ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

04/10/2024

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Հաշվետեր և ոչ հաշվետեր Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների գծով Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամ­արկղային գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում, փակում, նույնականացում և դասակարգում ըստ ռիսկային խմբերի` համաձայն համապատասխան ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
  • Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ստուգում և «Գործառնական օր» ծրագրում մուտքագրում,
  • Կոմունալ վճարումների ընդունում և կատարում,
  • Քարտային հաշիվների սպասարկում, փակում, վարկային գծերի սահմանաչափերի փոփոխություն, հաճախորդի տվյալների փոփոխություն,
  • Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով,
  • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
  • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
  • Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությանը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է սպասարկման ուղղվածությամբ) ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • MS Office, LSBANK ծրագրերի իմացությունը պարտադիր է:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Սպասարկող մասնագետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/spasarkogh-masnagetzvartnots-masnachyowgh-11?source_id=other-147

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Սպասարկող մասնագետ-Զվարթնոց ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
LMS LLC
Լրիվ դրույք
11/01/2025
ԴԻՏԵԼ