pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Անձնակազմի հավաքագրման մենեջեր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

05/10/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

    Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

    • Լրացուցիչ տեղեկություն
    • Մրցակցային աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:

    Աշխատանքային պարտականությունները

    Անձնակազմի պահանջարկի բացահայտում: Բանկի զարգացման ռազմավարությանը և ընթացիկ պահանջարկին համապատասխան թափուր աշխատատեղերի համալրման պլանավորում,

    Անձնակազմի ընթացիկ և ռազմավարական հավաքագրման ապահովում, մրցույթների հայտարարությունների պատրաստում, տարածում, մրցույթների գրավոր և բանավոր փուլերի անցկացում, արդյունքների ամփոփում և առաջարկությունների ներկայացում,

    Բանկի թափուր աշխատատեղերի համալրման վերաբերյալ հայտարարությունների տեղադրման արդյունավետ հարթակների (կայքերի, ԶԼՄ-ի), մարդկային ռեսուրսների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և կրթական կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների ուսումնասիրում և համագործակցում,

    Բանկի, որպես գործատուի, գրավչության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում, համապատասխան միջոցառումների իրականացման ապահովում,

    Թափուր աշխատատեղերի, ներքին և արտաքին կադրային ռեզերվների բազաների վարում և մշտապես թարմացում,

    Նախաորակավորման ծրագրի պարբերաբար հայտարարում, նախընտրական փուլերի կազմակերպում և ամփոփում,

    Աշխատատեղերի նկարագրերի հաստատման գործընթացում ԱԿՎ մասով դիրքորոշման ներկայացում,

    Նոր ընդունվող աշխատակիցների, նաև անհրաժեշտության դեպքում գործող աշխատակիցների վերաբերյալ վարկային զեկույցների ստացում,

    Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,

    Ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում,

    Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

    Պահանջվող որակավորումներ

    Բարձրագույն կրթություն,

    Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ անձնակազմի կառավարման (նախընտրելի է անձնակազմի հավաքագրման ոլորտում) ուղղվածությամբ,

    MS Office,

    Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ)

    Անձնակազմի կառավարման համակարգի և սկզբունքների, անձնակազմի հավաքագրման գործընթացի գերազանց, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության ընդհանուր իմացություն:

    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝  https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/andznakazmi-havakagrman-menejer-6?source_id=other-151

     Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Անձնակազմի հավաքագրման մենեջեր”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:


    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Հաշվապահ
    Նարսան ՍՊԸ
    Լրիվ դրույք
    23/01/2026
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Ֆինանսիստ
    ՛՛ՏՈՐ՛՛ ՍՊԸ
    Լրիվ դրույք
    10/01/2026
    ԴԻՏԵԼ