pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կապիտալ շինարարության կազմակերպման ուղղության առաջատար մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

27/10/2024

Աշխատավարձ`

Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի վերանորոգման ենթակա մասնաճյուղերի տարածքի կահավորման և աշխատատեղերի դասավորության սխեմայի (էսքիզի) մշակում
  • Բանկի կողմից հաստատված սխեմային համապատասխան տեխնիկական առաջադրանքի մշակում
  • Բանկի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի համաձայն տարածքի կառուցման, վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման համար մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատում
  • Իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ հեղինակային և տեխնիկական հսկողության իրականացում` վերանորոգման, կառուցման և շինարարական աշխատանքների իրականացման նախագծին համապատասխան
  • Շինարարական ավարտված աշխատանքների ընդունման գործընթացին գործուն մասնակցություն
  • Տեղական ինքնակառավարման մարմիններում փաստաթղթերի ձևակերպման գործընթացի կազմակերպում (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինթույլտվություն, շինարարության ավարտի փաստագրման ակտ և այլն)
  • Շինարարական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների և վերահսկողության իրականացման հետ կապված այլ հանձնարարականներ
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տեխնիկական կրթություն` ճարտարապետ-շինարարի մասնագիտացմամբ նախընտրելի է),
  • Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում,
  • Ունես MS Օffice, Internet Research, AutoCad ծրագրերի իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կապիտալ շինարարության կազմակերպման ուղղության առաջատար մասնագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

    • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
    • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
    • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
    • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
    • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/kapital-shinararowtyan-kazmakerpman-owghghowtyan-arhajatar-masnaget-4?source_id=other-206

 Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
LMS LLC
Լրիվ դրույք
11/01/2025
ԴԻՏԵԼ